9 հունիսի 2026 - 11:28 AMT
Մխիթարյանը ևս 1 տարի կմնա «Ինտերում»

Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այդ մասին հայտնել է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գրում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փորձառու կիսապաշտպանը ցանկանում է շարունակել կարիերան Միլանում և պատրաստակամություն է հայտնել մնալ «Ինտերի» կազմում։ Լրագրողի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվել են համագործակցությունը երկարաձգել ևս մեկ տարով։

Նոր համաձայնագրի համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կնվազի։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել է 4 գոլի հեղինակ և կատարել 3 գոլային փոխանցում։