
«Wizz Air» ավիաընկերությունը թռիչքներ է մեկնարկել դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Հունիսի 8-ից ավիաընկերությունը մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթը: Լոնդոնի Լյուտոն օդանավակայան չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։
Հունիսի 7-ից Wizz Air-ը թռիչքներ է մեկնարկել դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերը։
Ըստ ավիաընկերության կայքում հրապարակված տվյալների` Հունաստանի տոմսերը սկզբնական փուլում կարժենան 39, 49 և 61 եվրո, գրում է Sputnik Արմենիան: