9 հունիսի 2026 - 12:10 AMT
Մելոյան․ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «ընտրախատումները՝ ծավալուն են և տարաբնույթ»:

Նա որոշ թվային տվյալներ է ներկայացրել:

«11․02․26 - ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2,489,031

23․05․26 - ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2,473,445

31․05․26 – ՆԳՆ ՄՔԾ կայքէջ՝ 2,485,224

08․06․25-ԿԸՀ արձանագրություն՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2,507,216

Ըստ պաշտոնական աղբյուրների նաեւ բացահայտել ենք 689 հասցե, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչեւ 303 քաղաքացի:

Հ. Գ. Հայերս, շնորհակալ եմ Ձեր սիրո ու քաջության համար։ Դուք իսկապես աննահանջ եք, Ուժեղ ու անգամ այսպիսի ճնշումների պայմաններում Ձեր կամքը թելադրեցիք։ Մենք էլ հիմա փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել»,-գրել է նա:

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։