9 հունիսի 2026 - 14:25 AMT
«Հայաստան» դաշինքն ԱԺ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում

«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Վերջնահաշվարկն ավարտելուց հետո մենք մտնելու ենք Սահմանադրական դատարան, բավականին մեծ փաթեթ է պատրաստվում»,- ասել է նա։

Անդրադառնալով խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին՝ Սաղաթելյանը նշել է, որ այդ թեման դեռևս քննարկման փուլում է և դրա շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել մյուս ընդդիմադիր գործընկերների հետ, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ միայն այդ քննարկումներից հետո կկայացվի վերջնական որոշում։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։