9 հունիսի 2026 - 14:56 AMT
2026-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 11,146 մարդ

Հունվարի 1-ից աճ է նկատվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող դիմումների թվաքանակում։ Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

«2026 թ. հունիս ամսվա սկզբի դրությամբ նրանց թիվը կազմել է 11, 146»,– ընդգծել է նա, գրում է Sputnik Արմենիան:

Փոխնախարարը ներկայացրել է նաև 2025 թվականի ցուցանիշները, որոնց համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 39,650 անձ։ Նրանցից 27,296-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։