
Euractiv պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ ԵԺԿ-ին ՔՊ անդամակցության շուրջ:
Հրապարակման համաձայն՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, սակայն Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը, և եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է տարվա ավարտին հաստատել ՔՊ-ի անդամակցությունը, գրում է Radar Armenia-ն:
Նշվում է, որ այս գործընթացը հաջորդել է ԱԺ ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որոնք անցկացվել են Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հնչած հայտարարությունների ֆոնին։
Euractiv-ը նաև գրել է, որ թեև Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցադրել Ռուսաստանի ազդեցությունից հեռանալու հստակ միտում, նրանք միաժամանակ խուսափում են երկրի արտաքին քաղաքական ընտրությունը ներկայացնել որպես կտրուկ ընտրություն Բրյուսելի և Մոսկվայի միջև։
Պարբերականի փոխանցմամբ՝ դիտորդները նաև սպասում են, թե երբ Հայաստանը կներկայացնի Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու պաշտոնական դիմում։
Ըստ նախնական տվյալների` ՀՀ ԱԺ ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։