27 հունիսի 2009 - 00:06 AMT
G8-ի ԱԳՆ ղեկավարները ողջունում են Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերն` ուղղված հարաբերությունների կարգավորմանը
G8-ի ԱԳ նախարարները հունիսի 27-ին իտալական Տրիեստ քաղաքում հռչակագիր են ստորագրել, որում տեղ են գտել հայ-թուրքական հարաբերությունները: G8-ի ԱԳՆ ղեկավարները հռչակագրում հայտարարել են, որ ողջունում են եւ բարձր գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերը, որոնք ուղղված են երկկողմանի հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ԱԱ-ն: