
Երևանում անցկացված զորահանդեսի ընթացքում ցուցադրված ռուսական «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանը ստացել է վերջերս, հայտարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Գլխավոր շտաբի պետը չի բացահայտել այն յոթ երկրների ցանկը, որոնց արտադրության զինտեխնիկան ներկայացվել է մայիսի 28-ին կայացած զորահանդեսի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:
Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ այդ օրը ցուցադրվել են նաև վերջին շրջանում ձեռք բերված ռուսական արտադրության զինատեսակներ։
«Դուք զորահանդեսի ժամանակ տեսել եք ռուսական «Տոր-Մ2ԿՄ» –ները, որոնք մենք ստացել ենք վերջին շրջանում»,– նշել է ԳՇ պետը։
Մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսի ընթացքում ներկայացվել էր Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի և Բելգիայի արտադրության ռազմական տեխնիկան։