
Գյումրիում պետք է հնարավորինս արագ կայանան արտահերթ ընտրություններ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքի թաղամասերի և բակերի վիճակին:
«Ես, անկեղծ ասեմ, այն, ինչ տեսա Գյումրու թաղամասերում, ինձ համար անսպասելի էր և նաև, ինչ-որ տեղ, շոկային ազդեցություն ունեցավ։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես՝ Հիսունութ թաղամասում, կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որոնք խայտառակ տեսարաններ են», - ասել է վարչապետը, հայտնում է Radar Armenia-ն:
Ըստ նրա, մինչև արտահերթ ընտրություններ հայտարարելը, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմինները, պետք է արագ գործողություններ իրականացվեն։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025-ի հոկտեմբերից կալանքի տակ է: Նա մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում: