10 հունիսի 2026 - 10:43 AMT
Դատարանը բավարարել է բլոգեր Միկա Բադալյանի կալանքի միջնորդությունը

Ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիներին ծառայություն և այլ առավելություն խոստանալու միջոցով ընտրակաշառք տալու դեպքերի վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվել են գործողություններ՝ ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։