
2021թ. համեմատ՝ 2026թ. ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 39,059 ավելի ձայն, որից 22,809-ը Երևանում, հայտնում է Radar Armenia-ն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են ՔՊ-ի ձայները։
«Եվ սա անհերքելի փաստ է։ Այսինքն՝ տեխնիկական սխալների և անճշտությունների պատճառով ամենաշատը պակասել էին հենց մեր քվեները։ Այս պահի դրությամբ՝ ՔՊ-ին ավելացել է 950 ձայն։ Ոչ մեկի ձայները այս քանակով չէին պակասել։

Հասկանում եմ, որ ընտրակաշառատու գործակալների վզին շեֆերը հետընտրական թատրոնի սցենար են ուզում դնեն, բայց ժողովուրդ ջան, չի կարելի հերթական անգամ փորձել ժողովրդին ապուշի տեղ դնել։ Դուք շարունակեք ձեր տասովշիկներից գրպանած ու տեղ չհասցված ընտրակաշառքի բազառները»,-գրել է նա:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։