27 հունիսի 2009 - 00:13 AMT
Արդեն հայտնի է Հայաստանում Վրաստանի նոր դեսպանի անունը
Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստը հաստատել է Հայաստանում Վրաստանի նոր դեսպանին: Նա Գրիգոլ Տաբատաձեն է, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:
Գրիգոլ Տաբատաձեն 2007-ից մինչեւ այժմ զբաղեցնում է լիազոր դեսպանի պաշտոնը Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Քաթարում, Օմանում եւ ԱՄԷ-ում:
Ներկա դրությամբ Երեւանում Վրաստանը ներկայացնում է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գոչա Տարգմաձեն: