
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հունիսի 7-ի ընտրություններին առնչվող իշխանական քայլերը՝ հավելելով, որ քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր ունեն Վարչական դատարանից:
Նա նշել է, որ ԿԸՀ դիմումներ են ներկայացվելու:
«Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում ընտրողի կամքին միջամտելու նպատակով,
Քայլ 2. Կիրառել վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև,
Քայլ 3. Ռեպրեսիաներ իրականացնել, կալանավորել թեկնածուներից մինչև վստահված անձանց մաքսիմալ քաղաքական գործընացներին միջամտելու նպատակով,
Քայլ 4. Քվեարկության օրը կազմակերպականից, մինչև հաշվարկ ու քվեների արձանագրում մեծ խախտումներ թույլ տալ:
2026 հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ իշխանական քայլերը:
Ժողովուրդ ջան քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք, մյուս մասերով վերահաշվարկի պահանջներ ու դեռ ԿԸՀ դիմումներ են ներկայացվելու»,-գրել է նա:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։