
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին Մոլդովայի հետ անցկացրած ընկերական հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ն։
Հանդիպման 89-րդ րոպեին Հայաստանի թիմին առաջ է մղել Արթուր Սերոբյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը խփել է առաջին գոլն ընտրանու կազմում:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակիցների կազմում պատասխան գոլը խփել է Վիկտոր Բոգաչյուկը։
Հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերին, երբ Ազգերի լիգայի շրջանակում ընդունելու է Լատվիայի հավաքականին։