10 հունիսի 2026 - 14:53 AMT
Պեսկով․ Պուտին–Փաշինյան հնարավոր հանդիպման որոշում կընդունվի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշումը կընդունվի երկկողմ մակարդակում՝ ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մինչև (ընտրությունների - խմբ.) ավարտը Հայաստանի վարչապետը, անշուշտ, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով։ Իսկ դրանից հետո, նախընտրական գործընթացի վերջնական ամփոփումից կախված, արդեն երկկողմ մակարդակով որոշումներ կընդունենք»,- ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։