10 հունիսի 2026 - 17:51 AMT
Factor. Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը։ Այդ մասին հայտնի է դարձել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրողների ստորագրված ցուցակներից, հայտնում է Factor.am-ը:

Ըստ նույն տվյալների՝ ընտրություններին չեն մասնակցել նաև Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, և թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը չի մասնակցել քվեարկությանը, սակայն նա չի մեկնաբանել չմասնակցելու պատճառները։

Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցում էր Լևոն Զուրաբյանի գլխավորած ցուցակով։ Սակայն ուշագրավ է, որ երբ ՀԱԿ-ն արդեն հայտնել էր ընտրություններին մասնակցելու մասին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային խոսքով սատարում էր ընտրություններին մասնակցող մեկ այլ քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Լևոն Տեր-Պետրոսյանը գրել էր, որ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։

ԿԸՀ-ի հրապարակած նախնական պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 1 միլիոն 476 հազար 597 ընտրողներից 3206-ը։