10 հունիսի 2026 - 19:09 AMT
Շենգավիթում Փաշինյանի հետ վիճած բլոգերն ազատ է արձակվել

Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ-ի քարոզարշավի օրը ձերբակալված և հետագայում կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանն ազատ է արձակվել բանտային կալանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով:

«Հունիսի 10-ին քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի գործով առաջին դատական նիստն էր։ Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով»,-գրել է Մելիքյանը:

Բլոգեր Արտակ Ավետիսյանը ձերբակալվել է մայիսի 12-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղավելու համար։

Մայիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ կատարելու համար։ Նա ձերբակալվել էր, իսկ դատարան ներկայացվել էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Ավելի ուշ հայտնի դրաձավ, որ մեղադրանքը փոխվել է։ Նույն ձայնագրությունը, որը նախկինում որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է խուլիգանություն: