
Երևանի քաղաքապետարանի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում մայրաքաղաքում տեղադրվել է էլեկտրամոբիլների համար նախատեսված 30 լիցքավորման կայան:
Նախաձեռնության նպատակն է նվազեցնել մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը և դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, հայտնում է քաղաքապետարանը։