11 հունիսի 2026 - 12:59 AMT
Խուդաթյանը՝ գազի գնի մասին․ «Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն»

Քաղաքացիները գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ անհանգստանալու պատճառ չունեն, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագները սահմանված են պայմանագրով, որոնք դեռ ժամկետի մեջ են: Մենք հիմա շարժվում ենք այդ պայմանագրով: Մեր աշխատանքային հարաբերություներում ոչինչ չեն փոխվել»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման թեմայով որևէ նոր զարգացում չկա:

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։