
Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է սրբազանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
«Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Բագրատ սրբազանին, սակայն սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ սրբազանը չէ»,-ասվում է գրառման մեջ:
Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` չնայած հայցվորը պահանջել էր 3,000,000 (երեք միլիոն ՀՀ դրամ):
Հայցադիմումը ներկայացվել է 2025 թվականի հուլիսին:
Բագրատ սրբազանի պաշտպանական խումբը մի շարք հայցեր է ներկայացրել նաև մի շարք պաշտոնյաների դեմ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ: