
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, կընդունենք դա ի գիտություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեմ, որ ՀԱՊԿ–ից հեռացման մեխանիզմ կա, որը գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն ՀՀ–ին հեռացնել, ապա ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է գործողությունները իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ, քանի որ Հայաստանը անդամավճարները չի մուծել։
Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին 2024-ի փետրվարից: Վարչապետ Փաշինյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է Հայաստանում իր պատասխանատվության գոտին: ՀՀ-ն 2 տարի է անդամավճար չի վճարում: