11 հունիսի 2026 - 14:59 AMT
ՀՀ–ն Մարգարայով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան․ Անցակետը կբացվի մի քանի օրով

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Ըստ ընդունված որոշման՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը հունիսի 12-22-ը բաց կլինի մարդասիրական բեռների փոխադրման նպատակով։ Նշված անցակետը ներկայում չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումները չեն նախատեսում այդ սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցում։

Փաստաթղթում նշվել է, որ որոշման նպատակը Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայկական համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է։

2025-ին Թուրքիան բացել էր Մարգարայի սահմանային անցակետը՝ Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների առաքումն ապահովելու համար։