
ՀՀ–ից կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ այս քայլը պայմանավորված է շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ չեզոքացման համակարգ չունեցող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում վնասակար նյութերի անվերահսկելի արտանետումները մթնոլորտային օդ նվազեցնելու, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան:
2023 թվականից, երբ սկսել է կիրառվել արտահանման արգելքը, մինչև այժմ Հայաստանի տարածքում գրանցվել է ավտոմեքենաների խլացուցիչների կատալիզատորների գողության ընդամենը 3 դեպք։ Համեմատության համար նշվել է, որ 2021 թվականին արձանագրվել է 92, իսկ 2022 թվականին՝ 40 նմանատիպ գողության դեպք։