27 հունիսի 2009 - 01:10 AMT
Մինաս Ավետիսյանի գործերի ցուցադրումը թույլ չի տալիս ամբողջությամբ կարծիք կազմել նկարչի մասին
Եթե մի օտարերկրացի Մինաս Ավետիսյանի աշխատանքների հետ ծանոթության նպատակով այցելի Ազգային պատկերասրահ, ապա նկարչի գործերի ցուցադրումը ոչ մի տպավորություն չի թողնի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:
«Հայկական թանգարաններում Մինաս Ավետիսյանի աշխատանքները բավականին անհաջող են ներկայացվում, եւ դա թույլ չի տալիս ամբողջությամբ կարծիք կազմել նկարչի մասին», - ասել է ֆլորենտացի արվեստագետ Ֆրանչեսկո Գալոն: