27 հունիսի 2009 - 01:12 AMT
2010-ի մարտից Իտալիայում տեղի է ունենալու Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսը
Իտալիայի առաջատար արվեստաբաններից մեկը` Ֆրանչեսկո Գալլոն այցելել է Երեւան Իտալիայում Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսը կազմակերպելու համար նախապատրաստական աշխատանքներ անցկացնելու համար: Մինաս Ավետիսյանի ավելի քան 100 աշխատանքներ 2010 մարտից ցուցադրվելու են Հռոմում, Վենետիկում, Ֆլորենցիայում եւ Նեապոլում:
«Մաքուր հայկական արվեստը կներկայանա իտալացիներին Մինաս Ավետիսյանի աշխատանքների տեսքով: Նրա աշխատանքներն ընդունելի են ժամանակակից արվեստի համար, որտեղ անկախ քաղաքակակն ճնշումներից, նկարիչը նկարագրել է խորը հայկական հոգին»,- ասել է Գալլոն:
Մինաս Ավետիսյանը ծնվել է Ջաջուռ գյուղում (Ախուրյանի շրջան) 1928-ի հուլիսի 20-ին գյուղացու ընտանիքում: Ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը (1947-1952), Երեւանի թատերագեղարվեստական ինստիտուտը (1952-1954) եւ Լենինգրադի Գեղկարչության ինստիտուտը, Իլյա Ռեպինի անվան քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտը (1952-1954), որտեղ նրա գլխավոր ուսուցիչներից է եղել Բորիս Յոհանսոնը: 1960-ից նա ապրել է Երեւանում: 1975-ի փետրվարի 24-ից Ավետիսյանը մահացել է չբացահայտված հանգամանքներում վրաերթից Երեւանում: