11 հունիսի 2026 - 18:30 AMT
ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ

ՌԴ-ն հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումըև Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ իրականացվող տարանցումը: Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ՝ որոշումը վերաբերում է ինչպես Հայաստանում արտադրված, այնպես էլ Հայաստանի տարածքից արտահանվող ապրանքներին։

Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև ներմուծվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմի մշակումը։

«Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած, ծառայությունն աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի ապրանքների ներմուծումը և բազմիցս տեղեկացրել է հայկական կողմին մատակարարման խախտումների մասին։

Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ Հունիսին կապրային բզեզով վարակի երեք դեպք է հայտնաբերվել Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ «Ռոսսելխոզնադզորի»՝ արձանագրված դեպքերը վկայում են Հայաստանի լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության անբավարար մակարդակի մասին և նվազեցնում են վստահությունը բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ։

«Բույսերի կարանտինի և պաշտպանության Հայաստանի ծառայության ոչ արդյունավետ գործունեությունը սպառնում է Ռուսաստանի և ԵՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը», -ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։