
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է արցախցի գործիչ Արտուր Օսիպյանի ազատ արձակումը: Նա այդ մասին գրառում է կատարել է X-ի իր միկրոբլոգում:
Դեսպանը նշել է, որ հետևելու է այդ գործին:
«Ողջունում եմ Արտուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը: Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության և Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում: Մենք կշարունակենք հետևել գործին», - գրել է նա:
Հունիսի 5-ի Մարագոսն Օսիպյանի գործը քննարկել էր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված Արտուր Օսիպյանը 23 օր անցկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և կալանքից ազատ է արձակվել հունիսի 10-ի երեկոյան։ Նա 20 օրից ավելի հացադուլի մեջ է՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրեն «փախած» անվանելու և վիրավորելու համար։