12 հունիսի 2026 - 11:01 AMT
ՔԿ․ Արեգնազ Մանուկյանի տունը խուզարկվել է պետդավաճանnւթյան և լրտեunւթյան գործի շրջանակում

Հունիսի 12-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ԲՀԿ ցուցակում ընդգրկված և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում։

Քննչական կոմիտեից ասել են, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ պետական դավաճանության և լրտեսության վարույթի շրջանակում», հայտնում է Panorama.am-ը:

Նույն վարույթի շրջանակում կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

ՔԿ-ն Անդրանիկ Թևանյանին մեղադրել է 622 հզր ԱՄՆ դոլարով ԱԺ-ից պետական գաղտնիք վաճառելու մեջ։