
Հունիսի 11-ի հորդառատ անձրևից հետո Սևանի մակարդակը մեկ օրում բարձրացել է 2 սմ-ով: Այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա։ Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։
Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով», - գրել է նա:
