12 հունիսի 2026 - 16:39 AMT
Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում կա

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

Որոշման հիմքում Սեյրան Օհանյանի դատական նիստին չներկայանալն է։

«Նա այսօրվա նիստին չի ներկայացել»,- նշել են դատարանից։

Օհանյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2008 թվականին հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։