12 հունիսի 2026 - 17:58 AMT
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում

Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով: