12 հունիսի 2026 - 18:12 AMT
«Միասնության թևերը» ևս կպահանջի ընտրություններն անվավեր ճանաչել

«Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստվում է դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և կազմակերպել վերաքվեարկություն։ Այս մասին հայտնել է կուսակցությունը։

Հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրել ԿԸՀ։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։