
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կատարված վերահաշվարկների տվյալները։ Վերահաշվարկի գործընթացն ընդգրկել է 637 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ։
Վերահաշվարկով ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 217-ով, «Ուժեղ Հայաստանինը»՝ 508-ով, ՔՊ-ինը` 1148-ով:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17097-ից նվազել է 859-ով։
ԿԸՀ-ն ամփոփմամբ հայտնել է, որ «Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 14,56 քվեն նվազել է 11-ով։ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21,477 քվեն նվազել է 244-ով։ «Ուժեղ Հայաստան» դաշինք (կազմում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն, «Միավորված հայեր» կուսակցություն)՝ 340,088 քվեն ավելացել է 508-ով։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30,807 քվեն նվազել է 117-ով։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25,624 քվեն նվազել է 21-ով։ «Միասնության թևեր» կուսակցություն՝ 33,644 քվեն նվազել է 56-ով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58,378 քվեն ավելացել է 147-ով։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 5485 քվեն ավելացել է 5-ով։ «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1984 քվեն ավելացել է 1-ով։ Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝ 3206 քվեն նվազել է 47-ով։ «Հանրապետություն» կուսակցություն՝ 15,835 քվեն ավելացել է 8-ով։ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 2679 քվեն մնացել է անփոփոխ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5284 քվեն նվազել է 14-ով։ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 26,567 քվեն նվազել է 819-ով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727,820 քվեն ավելացել է 1148-ով։ «Հայաստան» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Առաջ» աջակենտրոն կուսակցություն)՝ 145,113 քվեն ավելացել է 217-ով։ «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն՝ 6750 քվեն ավելացել է 18-ով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7258 քվեն ավելացել է 55-ով։
Անճշտությունների գումարային չափը՝ 1279-ից ավելացել է 230-ով։
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։