13 հունիսի 2026 - 10:53 AMT
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվել է

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով ներկայացված բողոքը, հայտնում է «Ա1+»-ը։

Բողոք ներկայացրել էր դատախազությունը՝ չընդունելով արդարացման դատավճիռը։ Թե Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, եւ թե Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար խուլիգանության մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ալբերտ Առստամյանը 2024թ․ օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը ներկայացրած է եղել որպես քաղաքական դժգոհության արտահայտում։