
Երևանի պետական համալսարանի դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ, որը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը:
Քննչական կոմիտեն միջնորդել է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը, որը դատարանը բավարարել է։
Ալեն Ղևոնդյանը հունիսի 12-ին ձերբակալվել էր։