
Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն, հայտնում է ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ն:
Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան ընկած գետահունային հատվածն օգտագործող ջրօգտագործողներին հորդորում են ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիների հարևանությամբ գտնվելուց։
Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։
«Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն»,- հայտնում է ՆԳՆ-ն։
Հունիսի 11-ի հորդառատ անձրևից հետո Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։