13 հունիսի 2026 - 11:39 AMT
Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել ՀՀ հումանիտար օգնության բեռնատարները

Հունիսի 12-ին ՀՀ կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատար հատել է Մարգարայի անցակետը և Թուրքիայի տարածքով ուղևորվել դեպի Լիբանան, հայտնում է Արմենպրեսը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի օգտագործման վերաբերյալ։

Հումանիտար բեռի ընդհանուր ծավալը կազմել է 80 տոննա, որից 38 տոննան՝ դեղորայք և հիգիենայի պարագաներ, իսկ 42 տոննան՝ սննդամթերք, ներառյալ պահածոներ և երկար պահպանվող մթերքներ։

Դեղորայքի հավաքագրման աշխատանքները համակարգել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ սննդամթերքի հավաքագրմանը պատասխանատու է եղել Էկոնոմիկայի նախարարությունը։

2025-ին Թուրքիան բացել էր Մարգարայի սահմանային անցակետը՝ Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների առաքումն ապահովելու համար։