13 հունիսի 2026 - 12:38 AMT
Քննարկվել են 2029-ի ՖԻՖԱ Մ-20 առաջնության նախապատրաստական ծրագրերը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ անցկացվել է քննարկում` նվիրված 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության նախապատրաստական գործընթացին։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև համապատասխան ոլորտների այլ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար մշակվող նախագծային առաջարկները, աշխատանքների կատարման ժամանակացույցը և նախապատրաստական փուլի հետ կապված մի շարք այլ հարցեր։

Փոխվարչապետը կարևոր է համարել Հայաստանի լիարժեք պատրաստվածությունը մրցաշարին՝ շեշտելով անհրաժեշտ ենթակառուցվածքների ժամանակին ստեղծման և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման նշանակությունը։

Քննարկման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ։