13 հունիսի 2026 - 14:16 AMT
ՀԿԿ-ն հայտնել է ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու դեպքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք և իրականացվել են անհրաժեշտ վարութային գործողություններ։