13 հունիսի 2026 - 14:18 AMT
Կայծակից տրանսֆորմատոր է վթարվել, Արագածոտնի մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են

Հունիսի 12-ին ժամը 18:16-ին անբարենպաստ եղանակային պայմանների, մասնավորապես ուժեղ կայծակի հետևանքով, վնասվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Հոսանքազրկված գյուղերի թվում են Ռիա Թազան, Միրաքը, Մելիքը, Միջնատունը, Սիփանը, Ավշենը, Ալագյազը, Գեղարոտը, Ծիլքարը, Լեռնապահը և Ջամշլուն։

Հունիսի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները, հայտնում է ՀԷՑ-ը:

«Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: