
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան։
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկն այցելել է Երևանի ռեստորաններից մեկը, որտեղից էլ տարածվել են նրա այցին վերաբերող կադրերը, հայտնում է Factor.am-ը:
59-ամյա Մայք Թայսոնն ավարտել է պրոֆեսիոնալ մարզական կարիերան 2005 թվականին։ Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 59 մենամարտ, որոնցից 50-ում հաղթանակ է տարել, իսկ 7-ում պարտություն է կրել։