15 հունիսի 2026 - 16:02 AMT
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Զագրեբում անցկացված ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող:

Գրունտային ծածկույթով մրցաշարի եզրափակիչում 23-ամյա հայ մարզուհին (ՎՏԱ 281) երկու սեթում՝ 6-1, 6-2 հաշվով, հաղթել է Շվեդիան ներկայացնող Ռինալդո Պերսոնին (ՎՏԱ 240), գրում է Auroranews.am-ը:

Այս նվաճումը Ավանեսյանի համար դարձել է ԻՏՖ մակարդակի մրցաշարերում վեցերորդ տիտղոսը։ Նախորդ անգամ նա նման մրցաշարում հաղթող էր ճանաչվել 2023 թվականին։

Հունիսի 15-ից Էլինա Ավանեսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։