
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ և Իրանի միջև խաղաղության շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Ողջունում ենք ԱՄՆ և Իրանի միջև համաձայնությունը։ Բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը: Հուսով ենք, որ այս կարևոր զարգացումը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,-ասվում է գրառման մեջ:
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության բանակցություններն ավարտվել ենեն հունիսի 14-ին, իսկ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին Շվեյցարիայում։