15 հունիսի 2026 - 18:38 AMT
Վանաձորում երեխա է գետն ընկել․ Ընթանում են որոնողական աշխատանքներ

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխա է ընկել գետը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկներ։

Դեպքի վայրում փրկարարներն ու ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Shamshyan.com-ի տեղեկություններով Փամբակ գետն են ընկել 7-ամյա և 13-ամյա քույրեր։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։

«Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ»,-ասվում էր հրապարակման մեջ: