16 հունիսի 2026 - 12:12 AMT
Idram&IDBank․ Մինչև 30% idcoin լողավազաններում

Ջրային հանգիստն ամռան անփոխարինելի բաղադրիչներից է, այն լավագույն միջոցն է թե՛ ակտիվ լողի սիրահարների, թե՛ պարզապես լիցքաթափվել ցանկացողների համար։ Մինչդեռ լավ հանգստանալու հետ մեկտեղ կարելի է կուտակել նաև idcoin-ներ։ Իդրամն ու IDBank-ը ներկայացնում են իրենց ամառային idcoin-առատ արշավը։

«Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Արշավի շրջանակում 2026 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ հետևյալ լողավազաններում՝ կստանաք մինչև 30% ակնթարթային idcoin, արշավի պայմաններով սահմանված կարգով, սակայն յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար ոչ ավելի, քան 10,000 idcoin (հարկումից հետո)․

· «Քրոսս» սպորտային համալիրի լողավազան

· «Դիլի թաուն» ռեզորթի լողավազան

· «Դիլիջանի տուն» հյուրանոց՝ «Գարուն» լողավազան

· «Հիլլս» սպորտային համալիրի լողավազան

· «Լանջ» ռեստորանի լողավազան

· «Մուլտի վելնես կենտրոն» մարզաառողջարարական համալիրի լողավազան

· «Պրեզիդենտ» հյուրանոցի լողավազան

· «Սան մարկո» լողավազան

· «Զեն» լողավազան

«Իսկ մնացածը շատ պարզ է․ պարզապես ընտրեք ձեր նախընտրած լողավազանը, վերցրեք արևապաշտպանն ու արևային ակնոցը և վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Արշավի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։