16 հունիսի 2026 - 13:54 AMT
Փամբակում 7 և 13 տարեկան երեխաների որոնումները շարունակվում են նաև ԱԹՍ-ների և նավակների կիրառմամբ

Հունիսի 16-ի վաղ առավոտից շարունակվում են Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքները, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ներգրավված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ:

Մայիսի 15–ին՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Լրատվամիջոցների տեղեկություններով, Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկ, նրանք հարազատ քույրեր են։