
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամների հետ անդրադարձել է երկկողմ համագործակցության օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։
Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։