
Իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Ադրբեջանի նախագահ «Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանում անցկացնի սահմանադրական հանրաքվե», հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նա անդրադարձել է ընտրությունների արդյունքներին։
«Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի, այսքան ապօրինություններից, ընտրակեղծիքներից հետո, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի, 50 հազարից ավել ձայների գողությունից հետո էլ իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Ալիևի պահանջով Հայաստանում անցկացնի սահմանադրական հանրաքվե: Ալիևի Սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնի»,-ասել է նա:
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։