
Կիպրոսի բուհերը 2027-2028 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին առաջարկում են մի շարք կրթաթոշակային ծրագրեր՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության նպատակով։
Կրթաթոշակները նախատեսվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, այդ թվում՝ հունարեն լեզվի, հունագիտության և բյուզանդագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, համակարգչային գիտության, ճարտարագիտության, բնական գիտությունների, արվեստի, դիզայնի և այլ ոլորտների, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Բուհից և ընտրված ծրագրից կախված՝ կրթաթոշակները կարող են ներառել ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում։