17 հունիսի 2026 - 12:34 AMT
Գազատարի վնասման պատճառով Շիրակի 19 բնակավայրում դադարեցվել է գազամատակարարումը

Գազատարի վնասման հետևանքով Շիրակի մարզի Արթիկ քաղաքը և ևս 18 բնակավայր զրկվել են գազամատակարարումից, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,–հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը»։

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։